Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը ԱԳՆ աշխատակազմի հետ քննարկել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները

28 Ապրիլ, 2021 22:51
Արայիկ Հարությունյանը ԱԳՆ աշխատակազմի հետ քննարկել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին հանդիպել է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահը ներկայացրել է հետպատերազմյան մարտահրավերները, զարգացումներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը և այդ հարցում դիվանագիտական ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին