Կարևոր իրադարձություններ

2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

28 Ապրիլ, 2021 19:15
2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

Զորքերի մարտունակությունն ամրապնդելու, օպերատիվ օղակի կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ստորաբաժանումների կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ,  ճշգրտվել են հաստիքային և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության կազմակերպման հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին