Կարևոր իրադարձություններ

Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն. Սեյյեդ Ալի Խամենեի նամակը՝ Արմեն Սարգսյանին

28 Ապրիլ, 2021 19:07
Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն. Սեյյեդ Ալի Խամենեի նամակը՝ Արմեն Սարգսյանին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին