Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին Astrazeneca-ով

28 Ապրիլ, 2021 17:17
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվեցին Astrazeneca-ով

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ ապրիլի 28-ին, պատվաստվեց կորոնավիրուսի դեմ: Անահիտ Ավանեսյանը նաև շնորհակալություն հայտնեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, որ համաձայնել է հանրային կերպով պատվաստվելուն։

Փոխվարչապետը նշեց, որ իրենք պատվաստվել են Astrazeneca պատվաստանյութով։ Հաջորդ չափաբաժինը պետք է ստանան 2 ամիս անց։ Ավինյանը նշեց, որ պատվաստանյութը հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում՝ 18 տարեկանից բարձր անձանց համար։

Ավինյանը նաև հավելեց, որ պատվաստվել են հենց AstraZeneca-ով, քանի որ ամենաշատ սուտ լուրեր հենց այս պատվաստանյութի մասին են տարածվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին