Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 41-ամյա վարորդը ավտոմեքենայով մխր​ճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

28 Ապրիլ, 2021 16:50
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 41-ամյա վարորդը ավտոմեքենայով մխր​ճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Նորեկյանը իր վարած ВАЗ 21110 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Նորեկյանը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը, օեպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել են նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Թամազյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Լրահոս

Դիտել ավելին