Կարևոր իրադարձություններ

Չինաստանում զինված անձը հարձակվել է մանկապարտեզի վրա․ կա 18 վիրավոր, որոնցից 16-ը՝ երեխա

28 Ապրիլ, 2021 16:22
Չինաստանում զինված անձը հարձակվել է մանկապարտեզի վրա․ կա 18 վիրավոր, որոնցից 16-ը՝ երեխա

Անհայտ անձը հարձակվել է Գուանսի Չժուանգ ինքնավար շրջանում մանկապարտեզի վրա, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է Ռիա Նովոստի-ն։ 

Դեպքը տեղի է ունեցել Բեյլու քաղաքում տեղական ժամանակով ժամը 14:00-ին։

Նախնական տվյալներով ՝ 16 երեխա և երկու մանկավարժ դանակահարվել են․ երկու երեխաները գտնվում են ծանր վիճակում:

Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել կասկածյալին: Թե ինչն է եղել  հարձակման պատճառը, դեռևս չի նշվում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին