Կարևոր իրադարձություններ

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու առիթվ հարուցված քրեական գործը

28 Ապրիլ, 2021 15:52
ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու առիթվ հարուցված քրեական գործը

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. ապրիլի 7-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, կյանքից զրկելու դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 1956 թ. և 1985 թ. ծնված բնակիչների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, արդյունքում տրակտորը վնասելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։  

Նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին