Կարևոր իրադարձություններ

Վահե Էնֆիաջյանը՝ Միքայել Մելքումյանի հայտարարության և ԲՀԿ-ի հաղթանակի մասին

28 Ապրիլ, 2021 14:43
Վահե Էնֆիաջյանը՝ Միքայել Մելքումյանի հայտարարության և ԲՀԿ-ի հաղթանակի մասին

Երեկ՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում Միքայել Մելքումյանը հայտնել էր, որ ԲՀԿ-ն հաղթելու է և իրենց ղեկավարը լինելու է Գագիկ Ծառուկյանը։ Այս, և մի շարք այլ հարցերի շուրջ Shabat.am-ը հարցեր է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին։ 

- Պարոն Էնֆիաջյան, Միքայել Մելքումյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն միայնակ է գնում  ընտրությունների՝ հաղթելու նպատակով։ Ինչպես կբացատրե՞ք, որն է այդքան վստահության պատճառը և ինչի արդյունքում է Պարոն Մելքումյանը այդպիսի հայտարարություն հնչեցրել։ 

- Նախ պետք է ասեմ, որ բոլոր հնարավոր առիթների ժամանակահատվածում անձամբ ես էլ ասել եմ, որ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ինքնաբավ քաղաքական ուժ է, ունի իրատեսական ծրագրեր և կադրային համապատասխան ներուժ, որն ի զորու է այսօրվա ստեղծված իրավիճակի խնդիրների մասով բեկում մտցնել, և մենք գտնում ենք որ միմիայն և բացառապես իրատեսական ծրագրերը, փորձառու կադրերը, մարդիկ, ովքեր անցած ճանապարհ ունեն, կապեր ունեն, կարող էն մեր երկրում իրական փոփոխություններ արձանագրել։  

- Պարոն Էնֆիաջյան, նաև Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ նախընտրական ծրագիրը կապ ունի, կապ ունի թե ինչ քաղաքական թիմով եք գնում, արդեն հստակեցում կա՞, թե ինչ քաղաքական թիմով եք գնում ընտրությունների ու ծրագրում ինչի՞ վրա եք դրել շեշտադրումները։ 

- Դա մեր կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կընտրի, կորոշի, թե որ ներկայացուցիչները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին և կունենան ցուցակում իրենց ներգրավվածությունը, բայց կրկնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մենք հայտ ենք ներկայացնում՝ իշխանություն ձևավորելու, հաղթանակ արձանագրելու և վստահ եմ այն ծրագրերը, որ մշակում է ԲՀԿ-ն՝ իրապես անհրաժեշտ է մեր երկրին և մեր ժողովրդին։ 

- Պարոն Էնֆիաջյան, նախկինում Ձեր նախընտրական ծրագրերը այս մյուս ծրագրից ինչով են տարբերվում, որովհետև սա հետպատերազմյան և կորոնավիրուսի շրջանում արտահերթ ընտրությունների անցկացումն է, անվտանգության խնդիրներին առնչվող հարցերը դրվելու են, այսինքն՝ շեշտադրումներ լինելու՞ են։ 

- Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի ոլորտ, խնդիր, որի հետ կապված ԲՀԿ-ն իր տեսլականը չունենա։ 

- Եվ այդ հաղթանակի հետ կապված՝ ինչի հիման վրա եք այդպիսի հայտարարություններ անում․ սոցհարցումներ եք անցկացրել, թե՞ այլ հիմնավորում ունեք։ 

- Գիտեք, հարցումը մեր երկրի քաղաքացիների հետ շփումն է, մեր քաղաքացիների հետ շփվելով մենք տեսնում ենք, որ մեր նկատմամբ բավականին մեծ վստահություն կա, և Գագիկ Ծառուկյանը մեծ հեղինակություն է վայելում ժողովրդի կողմից։ Այս ամենը մեզ վստահություն է տալիս՝ նման հայտարարություններով հանդես գալու համար։ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին