Կարևոր իրադարձություններ

Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»

28 Ապրիլ, 2021 13:40
Հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»

Միության հաղորդագրության մեջ ասվում է

 

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ հիմնադրվել է 15․04․2021 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Միքայելի Եպիսկոպոսյանի, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Խաչատուրի Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանի կողմից։ Կազմակերպությունը գործում է երկրի ողջ տարածքում (հասցե՝ Երևան, Պուշկինի 19, 4 հարկ, հեռախոսահամար՝ 011540045)։

 

Կազմակերպության նպատակն է.

 

-պահեստազորում գտնվող սպաների՝ հայրենիքի նվիրյալ զինվորների, բարձր հեղինակությունը պահպանելն ու դրան աջակցելը,

սպայակազմի փորձն ու հմտությունը, մասնագիտական իմացությունն այսուհետ ևս երկրին, նրա անվտանգային խնդիրներին ծառայեցնելը,

-ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակելը, նրա դինամիկ զարգացումն ապահովելը,

-պահեստազորային սպայակազմի շահերը, իրավունքները պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում, դատական ատյաններում սպասարկելը։

Կազմակերպությունը բաց է անդամակցելու ցանկություն ունեցող պահեստազորի սպաների առաջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին