Կարևոր իրադարձություններ

«Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերան Կինոպարկում

28 Ապրիլ, 2021 13:23
«Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերան Կինոպարկում

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:00-ին, «Կինոպարկում» տեղի կունենա «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգության պրեմիերան:

 

Գլխավոր դերերում՝ Մկրտիչ Արզումանյան (Մկո), Վահագն Գալստյան, Արփի Գաբրիելյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգոր Դանիելյան և ուրիշներ:

Ֆիլմի ռեժիսոր՝ Հարություն Խալաֆյան:

Ֆիլմը մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսևորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ և դառնալով իրական հերոս:

Ֆիլմը դինամիկ է, հետաքրքիր, անսպասելի լուծումներով և ծիծաղաշարժ իրադարձություններով լի, իսկ ամենակարևորը՝ այն սովորեցնում է գնահատել իրական արժեքները:

Ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

 

«Կինոպարկը» հանդես է գալիս «Գալաքսի» ընկերություններիխմբի կազմում, որը հիմնադրվելէՀայաստանում 1999թ.-ին։ Իր գործունեության ավելի քան 20 տարիներիընթացքում խումբը ստեղծելևկայացրելէշուրջ 15 բիզնեսմիավոր Հայաստանում, ՎրաստանումևԲելառուսում։Բոլորընկերություններիհաջողությանգործոնըեղելէոլորտայիննորարարությունը, թիմային արդյունավետ ներգրավումը և շարունակականկրթության հիման վրա զարգացված պատասխանատու բիզնես մշակույթը։ «Գալաքսի» ընկերություններիխմբիհիմնադիրներնենԱրամԽաչատրյանը, ԳուրգենԽաչատրյանըևԱրտյոմԽաչատրյանը: Ներկայումս «Գալաքսի» ընկերություններիխմբիաշխատակիցներիթիվըգերազանցումէերկուհազարը,ևսոցիալականպատասխանատվության բազմաբնույթ ծրագրերըկրթության, ինովացիայիևսոցիալականբարելավմանոլորտներումկազմումենընկերությանգործառնականաշխատանքի առանցքային բաղադրիչը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին