ՀՀ ազգային ժողովի ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ասաց․
«Մեր խնդիրն է՝ որպես օրենսդիր օրենսդրությունը բարելավել և թույլ չտալ, որ նույնիսկ մեկ դեպք լինի, ու եթե նախորդ ընտրությունների ժամանակ որևէ օրինախախտման դեպք 5-10-ն է եղել, պետք է կանխենք, որ այդ 5 դեպքն էլ չլինի, որ այն 5-ով ոգևորված վաղը 50-ը չլինի»,- ասաց Հովակիմյանը՝ նշելով, ընտրախախտումները պետք է բացառվեն և ընտրախախտ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: