Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Համոզված եմ՝ մեզ հաջողվելու է ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ կազմակերպել. Վահագն Հովակիմյան

28 Ապրիլ, 2021 11:35
Համոզված եմ՝ մեզ հաջողվելու է ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ կազմակերպել. Վահագն Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը այսօր ԱԺ ամբիոնից ասաց, որ համոզված է՝ իրենց հաջողվելու է ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ կազմակերպել:

Նա հավելեց, որ ընտրություններում ներգրավված սուբյեկտների նկրտումները որևէ կերպ չեն ազդելու ընտրությունների որակի վրա, իսկ օրինախախտները պատասխանատվության են ենթարկվելու․ «Այն քաղաքական կամքը, որն ունի քաղաքական մեծամասնությունը՝ կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններ, աներկբա է: Թույլ չենք տալու՝ որևէ մեկն իր կեղտոտ ձեռքերով փորձի ցեխ շպրտել մեր ընտրական համակարգի կայունացման վրա», - նշեց պատգամավորը: 

Լրահոս

Դիտել ավելին