Կարևոր իրադարձություններ

Չպայթած, վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն Արցախում շարունակվում են. ԱԻՊԾ

28 Ապրիլ, 2021 10:00
Չպայթած, վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն Արցախում շարունակվում են. ԱԻՊԾ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։

Ծառայության սակրավորները, 《Հումանիտար ականազերծման կենտրոն》 հիմնադրամը և 《The halo trust》 կազմակերպությունը միաժամանակ, հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական աշխատանքներ։

Սպասվող պայթյունների մասին կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին