Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի այսօրվա տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսով է կառուցված. «Հայաստանի Հանրապետություն»

28 Ապրիլ, 2021 09:45
Թուրքիայի այսօրվա տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսով է կառուցված. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Գաղտնիք չէ, որ հայերի տնտեսական գործունեության ամբողջ արդյունքը տառացիորեն թրքական ու քրդական ցեղասպան ամբոխների «պարգեւավճարը» դարձավ, նաեւ՝ Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի վճարամիջոց: Թուրքիայի այսօրվա տնտեսությունը հայերիս ֆինանսական ռեսուրսով է կառուցված: Ուստի մենք, հողայինից զատ, հայոց պահանջատիրության պահանջագրում ֆինանսական ու նյութական հատուցման խնդիրը եւս պետք է ներառենք: Մանավանդ հիմա, երբ մեր պահանջների դիրքերը մեկ աստիճանով եւս ամրացան: Ֆինանսական ի՞նչ հաշվարկների մասին կարող է խոսք լինել՝ իհարկե նաեւ փոխարժեքի խնդիրը հաշվի առնելով:

Այս եւ այլ հարցերի շուրջ է «ՀՀ»-ն զրուցել տրանսպրորտային ոլորտն ուսումնասիրող, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ: Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի կրած նյութական ու ֆինանսական վնասների վերաբերյալ առկա են բազմաթիվ գնահատականներ ու մոտեցումներ: Սակայն, որպես գնահատման հիմք, ծառայում են 1919-1920 թվականների Փարիզի խաղաղության վեհաժողովում ներկայացված տվյալները, որոնց համաձայն՝ արեւմտահայության կորուստները կազմում են մոտ 14,5 մլրդ ֆրանկ, արեւելահայությանը՝ մոտ 4,5 մլրդ ֆրանկ: Ընդհանուր առմամբ, վեհաժողովի շրջանակներում ստեղծված փոխհատուցման հարցերով հատուկ հանձնաժողովը գնահատեց հայերի ֆինանսական ու նյութական կորուստենրը 19 մլրդ ֆրանկի չափով: Այս վնասները պարունակում են թե՛ գյուղաբնակների, թե՛ քաղաքաբնակների անհատական ֆինանսանյութական կորուստները...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին