Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում անկառավարելի վիճակ է․ նախարարը հայտնվել է խնդրի առջև. Գեղամ Գևորգյանը խաղերի մեջ է. «Ժողովուրդ»

28 Ապրիլ, 2021 09:28
ԵՊՀ-ում անկառավարելի վիճակ է․ նախարարը հայտնվել է խնդրի առջև. Գեղամ Գևորգյանը խաղերի մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեւանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անո­րոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երեւանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ եւ ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին:

Եվ ահա, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հայտնվել է խնդրի առջեւ, քանի որ իր ծրագիրը չի կատարվել: Բանն այն է, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա­խարար Դումանյանը մտածել է, թե կկարողանա «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ստո­րագրել տա:

Այդ դեպքում նախարարը կկարողանար Երեւանի պետական համալսարան ուղարկել իր մարդկանց (խոսքը խորհրդի անդամների մասին է), որոնք կառավարելի կլինեին եւ կկարողանային իրենց սրտով ԵՊՀ ռեկտոր ընտրել: Սակայն ԵՊՀ-ում կան ուժեր, որոնք Վահրամ Դումանյանի դեմ են աշխատում եւ չեն ցանկանում որեւէ կերպ նրան ռեկտորի պաշտոնում տեսնել: Այն մարդիկ, որոնք վստահում էին նախկին պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, պարզվում է, վերջինս խաղերի մեջ է: Եվ ահա, ԵՊՀ-ում անիշխանություն է տիրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին