Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը՝ օդում կախված․ «Ժողովուրդ»

28 Ապրիլ, 2021 09:08
Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը՝ օդում կախված․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում գտնվող թանկարժեք ու շքեղ հյուրանոցի ճակատագիրը օդում կախված է մնացել: Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն եւ հետաքրքրվեց, թե երբ է հյուրանոցն աճուրդի հանվելու: Մեր հարցին ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից փոխանցեցին. «Կառավարության որոշում է լինում, եւ, դրա համաձայն, դրվում է աճուրդի։ Երբ լինի կառավարության որոշում, այդ ժամանակ էլ կհանվի աճուրդի: Մենք տեղյակ չենք, թե երբ նման որոշում կլինի՝ հյուրանոցի հետ կապված: Ինչքան որ նախատեսված եղել է, մենք դրել ենք աճուրդի: Մենք տեղյակ չենք՝ հյուրանոցն այսօր օգտագործվում է հիմա, թե ոչ»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվել՝ հյուրանոցի պահպանություն իրականացվում է, թե ոչ, սակայն Սարգսյանը հեռախոսազանգերին չպատասխանեց, ինչպես միշտ: Հուսանք՝ գոնե պահպանության հարցերում Սարգսյանը պատասխանատու կլինի: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հյուրանոցը մի քանի անգամ աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել: Գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին