Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուլիխանյանի հայրը կտրվում է բոլոր քննություններից. «Հրապարակ»

28 Ապրիլ, 2021 08:02
Տիգրան Ուլիխանյանի հայրը կտրվում է բոլոր քննություններից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանի հայրը՝ 58-ամյա Արմեն Ուլիխանյանը, որը բնակվում է Վանաձորում, ջանասիրաբար մասնակցում է Լոռու մարզպետարանում քաղծառայողների համար հայտարարված մրցույթներին, սակայն չի հաղթում։ Որպես կանոն՝ կտրվում է հենց գրավոր փուլում։

Վերջին մրցույթը, որին նա մասնակցել է, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի մրցույթն է։

Տիգրան Ուլիխանյանին հարցրինք՝ հաճա՞խ է հայրը մասնակցում մրցույթներին, ինքը չի՞ միջամտում։ Ասաց․ «Ես չգիտեմ, թե որքան հաճախ է մասնակցում, բայց այն, որ ես չեմ միջամտում, կարծում եմ՝ տեսանելի է, եւ դա իրապես այդպես է, ես այդպիսի բնավորություն չունեմ․․․ ես որեւէ կերպ որեւէ նշանակման առումով չեմ խառնվում եւ ասեմ, որ ես ունեմ այն ազնվությունը, որ եթե միջամտած լինեի, ապա հստակ կհայտարարեի, որ միջամտել եմ։ Ես այդ մարդը չեմ, նման թեմաներն ինձ հարիր չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին