Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ չեն կրապատում քաղաքի դեկորատիվ ծառերը. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

27 Ապրիլ, 2021 23:33
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Ինչու՞ չեն կրապատում քաղաքի դեկորատիվ ծառերը. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու՞ չեն կրապատում քաղաքի դեկորատիվ ծառերը (սփոյլեր՝ ճիշտ են անում)

Panorama.am լրատվական կայքը ապրիլի 27-ին ֆոտոշարք է հրապարակել՝ «Քաղաքային իշխանությունները առանց կրապատման են թողել Երևանի ծառերը» վերնագրով:

Սույնի վերաբերյալ հայտնում ենք, որ սովորաբար կրապատում են երիտասարդ մրգատու ծառերը՝ հիմնականում վնասակար միջատներից պաշտպանելու նկատառումներով: Ընդ որում, այդ դեպքում կրապատումն արվում է աշնանը:

Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ռազմական մեքենաների շարասյուների համար որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը: Այնուհետև այդ պրակտիկան իներցիայով կիրառվում էր նաև մեզանում՝ մինչև վերջերս:

Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ոչ պրակտիկ, ոչ առավելևս, էսթետիկ անհրաժեշտություն չկա: Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված»։

 

Լրահոս

Դիտել ավելին