Կարևոր իրադարձություններ

Արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը. ԱԻՆ

27 Ապրիլ, 2021 23:15
Արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը. ԱԻՆ

Ապրիլի 27-ին, ժամը 13:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից դեպի Դավթաշեն վարչական շրջան տանող հատվածում  արտաքին լուսավորման սյունն ընկել է Հրազդան գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Ջրասուզակները գետից դուրս են բերել արտաքին լուսավորման սյունը:

 

Լրահոս

Դիտել ավելին