Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության փոխնախարարների թիվը չորսից դարձել է հինգ

27 Ապրիլ, 2021 22:17
Փաշինյանի որոշմամբ՝ առողջապահության փոխնախարարների թիվը չորսից դարձել է հինգ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փոփոխություն է կատարել 2018 թվականի հունիսի 11-ին ընդունած «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու» որոշման մեջ, որով առողջապահության նախարարի տեղակալների թիվը չորսից դարձել է հինգ։ 

Որոշման մեջ,  մասնավորապես ասված է․ 

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 4-րդ սյունակում «4» թիվը փոխարինել «5» թվով»:

 

Լրահոս

Դիտել ավելին