Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, թե երբ հնարավոր կլինի անցկացնել Պուտին-Բայդեն հանդիպումը

27 Ապրիլ, 2021 21:44
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, թե երբ հնարավոր կլինի անցկացնել Պուտին-Բայդեն հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած սկանդալային խոսքերին, գագաթնաժողով անցկացնելու գաղափարը Ռուսաստանում դրական է ընդունվել: Այս մասին Լավրովը նշել է РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում:   

«Դուք գիտեք՝ ինչպես նախագահ Պուտինն արձագանքեց ԱՄՆ նախագահի՝ հանդիպում անցկացնելու առաջարկին. մենք ընդունեցինք դրականորեն: Մենք ցանկանում ենք հասկանալ այդ նախաձեռնության բոլոր ասպեկտները, որի ուսումնասիրությամբ էլ մենք այժմ զբաղված ենք»,- ասել է Լավրովը:

Լրահոս

Դիտել ավելին