Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում 30-ամյա վարորդը Opel Combo-ով վազանց կատարելու ժամանակ կողաշրջվել է. դպրոցի ուսուցիչը հոսպիտալացվել է

27 Ապրիլ, 2021 21:29
Լոռու մարզում 30-ամյա վարորդը Opel Combo-ով վազանց կատարելու ժամանակ կողաշրջվել է. դպրոցի ուսուցիչը հոսպիտալացվել է

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կաթնառատ գյուղի բնակիչ, 30-ամյա  Գառնիկ Մովսիսյանը իր վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, փորձելով վազանցել Մեծավան գյուղի բնակիչ, 34-ամյա  Արմեն Սողոյանի վարած  ГАЗ 5201 մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողշարջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Արարատ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ГАЗ 5201-ի վարորդը աշխատում է «Բոզոյան» ՍՊԸ-ում, իսկ վիրավոր Ա. Պողոսյանը՝ Տաշիր քաղաքի թիվ 1 դպրոցի ուսուցիչ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին