Կարևոր իրադարձություններ

Վթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

27 Ապրիլ, 2021 21:15
Վթարային ջրանջատում՝ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 28-ի ժամը 11.00-18.00-ը կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորչի, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտիի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր;

Շենգավիթ վարչական շրջանի` Արագածի 35-95 համարներ, Կողբի փողոց և 1, 2 նրբանցքներ, Ղարիբջանյան, Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին