Կարևոր իրադարձություններ

Րաֆֆու փողոցում վրաերթ կատարած 68-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն

27 Ապրիլ, 2021 20:50
Րաֆֆու փողոցում վրաերթ կատարած 68-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 21-ին, ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի 68-ամյա մի բնակիչ, որը բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ին ներկայացել է բաժին: Նա պարտավորվել է ներկայանալ ՃՈ ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք:

Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին