Կարևոր իրադարձություններ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնել Ալիևին Բաքվում «Ռազմավարի պուրակի» առթիվ

27 Ապրիլ, 2021 20:39
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնել Ալիևին Բաքվում «Ռազմավարի պուրակի» առթիվ

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խորը արմատներ գցած վիրավորանքները։

«Բաքվում բացված «Ռազմավարի պուրակում» հայկական կոմի ռազմատեխնիկայից բացի, ցուցարդված են նաև զոհված և վիրավոր հայ զինվորների պատկերող մոմե մանեկեններ:

Կարծում եմ, որ այդպիսի պատկերները խիստ անհանգստացնող և նվաստացուցիչ են: Սա կարող է միայն ավելի սրել և սաստկացնել բազմամյա թշնամական տրամդրություններն ու ատելության հռետորաբանությունը և խրախուսել անհանդուրժողականության դրսևորումները»,- նշել է նա:

Միյատովիչն Ալիևին կոչ է անում «ամուր դիրքորոշում որդեգրել ընդդեմ թշնամանք կամ ատելություն բորբոքող հռետորության կամ գործողությունների և փոխարենը լիակատար աջակցություն ցուցաբերել ու քաղաքական հենարան հանդիսանալ հակամարտությունից տուժած բնակչությունների միջև խաղաղությունը և հաշտեցումը խրախուսող ջանքերին՝ մտքում ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը»։

Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնում առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան՝ ընդգծելով, որ իր մանդատը թույլ է տալիս մուտք ունենալ մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերը երկրի սահմաններում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին