Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ անդամները հանդիպել են Վճռաբեկ դատարանի դատավորների հետ. քննարկվել է դատաիրավական համակարգում առկա խնդիրները և մարտահրավերները

27 Ապրիլ, 2021 20:28
ԲԴԽ անդամները հանդիպել են Վճռաբեկ դատարանի դատավորների հետ. քննարկվել է դատաիրավական համակարգում առկա խնդիրները և մարտահրավերները

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ապրիլի 27-ին հանդիպել են Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորների հետ: Այս մասին հայտնում են բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից:

Հանդիպման օրակարգն ընդգրկել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական կառուցակարգերին և ուղենիշերին առնչվող հարցեր:

Քննարկման ընթացքում ընդգծվել է Վճռաբեկ դատարանի բացառիկ առաքելության իրականացման, այն է՝ օրենքների միատեսակ կիրառման ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումների վերացումը:

Բարձրագույն դատական խորհուրդը լսել է նաև Վճռաբեկ դատարանի դատավորների մտահոգություններն ու տեսակետները համակարգում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկել թափուր հաստիքների համալրման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական երաշխիքների ապահովման, շենքային պայմանների բարելավման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Խորհուրդը շրջել է Վճռաբեկ դատարանի շենքում, զրուցել աշխատակազմի և գրասենյակի աշխատակիցների հետ, ծանոթացել դատարանի վարչական շենքում տեղակայված Կարգադրիչների ծառայության աշխատանքային պայմաններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին