Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահի հայտարարությունը

27 Ապրիլ, 2021 20:00
Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահի հայտարարությունը

Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ։ Ըստ թուրք պատգամավորների՝ այդ հայտարարությունը անխուսափելիորեն կանդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատողություններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- ասվում է բանաձևում:

Բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ նախագահին վերանայել այդ «սխալ հայտարարությունը»։ Թուրք խորհրդարանականները նաև կոչ են արել Բայդենին «աջակցել տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես թուրքերի և հայերի կյանքը խաղաղության, կայունության և վստահության պայմաններում ապահովելու ջանքերին»:

 

Լրահոս

Դիտել ավելին