Կարևոր իրադարձություններ

Ջրվեժ գյուղի աղբավայրում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

27 Ապրիլ, 2021 19:27
Ջրվեժ գյուղի աղբավայրում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Ապրիլի 27-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի աղբավայրում: Մոտ 5000 քմ տարածքում այրվել է աղբ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:52-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին