Կարևոր իրադարձություններ

Աջակցություն՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամներին․ ԱՀ ԱՍՄՀ նախարարություն

27 Ապրիլ, 2021 18:45
Աջակցություն՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամներին․ ԱՀ ԱՍՄՀ նախարարություն

Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամներն այսուհետ հանդիսանում են՝ 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառու: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Նրանց կտրամադրվի 1,000,000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն։

Ծրագրի շահառուները կարող են դիմել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 94 72 13 հեռախոսահամարով»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին