Կարևոր իրադարձություններ

Արցախցիների աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև հուլիսի 1-ը. ՀՀ ԱՍՀ նախարարություն

27 Ապրիլ, 2021 18:22
Արցախցիների աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև հուլիսի 1-ը. ՀՀ ԱՍՀ նախարարություն

2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող կամ Արցախ վերադարձած քաղաքացիներին (68,000+15,000), ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին (250,000) և Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին տրվող (300,000) աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը: Այս մաիսն տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Այսպիսով՝ մինչ նշված ժամկետը կշարունակվի ծրագրերին արդեն իսկ դիմած քաղաքացիների աջակցության վճարման գործընթացը։ 

Շահառուներին հորդորում ենք վճարման մասին հաղորդագրությամբ տեղեկանալուց հետո մոտենալ «Հայփոստ» կամ «Արցախփոստ»՝ գումարն ստանալու համար․ հուլիսի 1-ից հետո վճարումներ չեն իրականացվի»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին