Կարևոր իրադարձություններ

Իրանն ու Գերմանիան կարող են ավելի արդյունավետորեն համագործակցել՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. Ռուհանի

18 Հոկտեմբեր, 2015 13:30
Իրանն ու Գերմանիան կարող են ավելի արդյունավետորեն համագործակցել՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. Ռուհանի

Իրանն ու Գերմանիան կարող են ավելի արդյունավետորեն համագործակցել՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հասնելու համար: Այս մասին հոկտեմբերի 17-ին Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ՝ հաղորդում է TASS-ը:

«Իրանն ու Գերմանիան պետք է ներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի ընդլայնեն երկկողմ հարաբերությունները՝ լուծելու համար տարածաշրջանային ու միջազգային խնդիրները՝ հատկապես ահաբեկչության դեմ պայքարում առավել արդյունավետ արշավի և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հասնելու համար»,- ասել է Ռուհանին:

«Երկրները միջազգային հարցերի լուծման շուրջ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ: Այնուամենայնիվ, այնպիսի խնդիրների կարգավորմանը, ինչպիսին է ահաբեկչությունը, կարելի է հասնել միայն որոշակի սկզբունքների հակվածությամբ և երկակի ստանդարտներից խուսափելով»,- հավելել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին