Կարևոր իրադարձություններ

Մայիսի սկզբին Հայաստանը կստանա 100 000 CoronaVac պատվաստանյութ․ նախարար

27 Ապրիլ, 2021 16:25
Մայիսի սկզբին Հայաստանը կստանա 100 000 CoronaVac պատվաստանյութ․ նախարար

Չինաստանը 100 000 դեղաչափ Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութ կնվիրի Հայաստանին։ Այս մասին «Արմենպրեսի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում այն արդեն Հայաստանում կլինի՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է»,- հայտնել է նախարարը։

Ինչ վերաբերում է ամերիկյան Novavax-ի ձեռքբերման հնարավորության, Ավանեսյանը նշել է․ «Novavax-ի ժամանման մասին այս պահին դեռ հստակ պայմանավորվածություններ չկան, սակայն նախնական համաձայնությունն ունենք: Ընթացքում արդեն կկոնկրետացվեն ժամկետները, քանակները»։

Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար: Մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ  «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ  ապրիլի 8-ին ներկրվել է «Sputnik-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7 500 անձի համար։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Դիտել ավելին