Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    628,5
    640,5

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանականները հյուրընկալել են բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

27 Ապրիլ, 2021 15:25
Խորհրդարանականները հյուրընկալել են բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը և պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդիպել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի օրերին հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև այս օրերին Հայաստանում գտնվելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Մակունցը նշել է, որ պատերազմից հետո առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: «Ինչպես գիտեք, ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, առաջիկայում նաև կարձակվի խորհրդարանը՝ հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- նշել է Մակունցը:

Հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավորներն ընդգծել են բոլոր միջազգային գործընկերների աջակցության կարևորությունը հայ ռազմագերիների վերադարձի հարցում: Նշվել է, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետով ամրագրված իր պարտավորությունը, համաձայն որի՝ ռազմագերիները և այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալու իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Հայ խորհրդարանականները խնդրել են, որ բարոնուհի Քոքսը նաև իր անձնական կապերը ներդնի ի նպաստ այդ հարցի լուծման:

Դիտումների քանակ8

Լրահոս

Դիտել ավելին