Կարևոր իրադարձություններ

«Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից»․ ՀՀ քննչական կոմիտեն հերքում է

27 Ապրիլ, 2021 15:19
«Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից»․ ՀՀ քննչական կոմիտեն հերքում է
ՀՀ քննչական կոմիտեն հերքում է
 
2021թ. ապրիլի 27-ին «Armlur.am» կայքում հրապարակվել է հոդված՝ »Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն» վերտառությամբ:
Հարկ ենք համարում նշել, որ նշված հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նման միջադեպ տեղի չի ունեցել: Տեղեկությունը հերքել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը:
Կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հանրությանը մոլորեցնելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն:
Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից․ ՀՀ քննչական կոմիտեն հերքում է
 
 

Լրահոս

Դիտել ավելին