Կարևոր իրադարձություններ

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա. երկու խաղաղապահ վիրավորվել է

27 Ապրիլ, 2021 14:02
Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա. երկու խաղաղապահ վիրավորվել է

Արցախում ռուսաստանցի խաղաղապահների տեղափոխող ավտոմեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանը մանրամասնեց՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին։

«Ռուսաստանցի խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա։ Երկու զինվորական վիրավորվել են։ Այս պահին բուժհաստատությունում են, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշեց արցախցի պաշտոնյան։

«Սա է պատճառը, որ արդեն երկու օր է Արցախում զինված զինծառայողների աճյունների որոնման ու տարհանման աշխատանքներ չեն իրականացվում, որոնք անցկացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում։ Ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքները կվերսկսվեն վաղը», - ասաց Հունան Թադևոսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին