Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը

27 Ապրիլ, 2021 13:51
Ադրբեջանցիներն արգելել են Դադիվանքում նախապես համաձայնեցված քահանայական ձեռնադրությունը. Մայր Աթոռը դատապարտում է մերժելի կեցվածքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն անդրադարձել է տարածվող տեղեկությանը, թե ադրբեջանցի զինվորականներն ապրիլի 25-ին արգելել են ուխտավորների մուտքը Դադիվանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատեց տեղեկությունը՝ դատապարտելով Ադրբեջանի մերժելի կեցվածքը:

-Տեղեկություն է տարածվել, որ ապրիլի 25-ին ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել ուխտավորներին այցելել Դադիվանք: Համապատասխանո՞ւմ է իրականությանը տարածված տեղեկատվությունը:

-Այո, ձեր տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից համավարակի պատրվակով արգելվել է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մի խումբ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Նշեմ, որ այդ օրը վանքում նախատեսված էր վանաբնակ միաբանի քահանայական ձեռնադրություն, որի մասին վաղօրոք ծանուցվել էր, և այն համաձայնեցվել էր ռուս խաղաղապահների հրամանատարության հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին