Կարևոր իրադարձություններ

Նոր մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ

27 Ապրիլ, 2021 13:11
Հեղինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Նոր մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում մայրիկներն արդեն իսկ սկսել են հմտություններ ձեռք բերել մատնահարդարի ու դերձակի մասնագիտությամբ։

Այս նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ շարունակում է համատեղ աշխատանքներ իրականացնել՝ հնարավորություն տալով ձեռք բերել նոր մասնագիտություն՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ։

Անհրաժեշտ գիտելիքից բացի՝ ծրագրի մասնակիցներին տրվում է նաև հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:

Նոր խմբի ուսուցման մեկնարկը կտրվի շուտով. գրանցման համար կարող եք գրել «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին, այլ հարցերի դեպքում՝ զանգահարել 093 71 01 06 հեռախոսահամարով։

 

Լրահոս

Դիտել ավելին