Կարևոր իրադարձություններ

Սյունիքի նախկին մարզպետի կինը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում. ՊԵԿ նախագահ

27 Ապրիլ, 2021 12:37
Սյունիքի նախկին մարզպետի կինը հարցաքննվել է՝ քրեական գործի շրջանակներում. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցումասաց, որ Սյունիքի նախկին մարզպետի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում՝ քրեական գործի շրջանակում, թե ինչ գործի շրջանակում, ՊԵԿ նախագահը չմանրամասնեց՝ ասելով, որ պետք է դիմել նախաքննության մարմնին․ «Նախաքննության մարմինը կգնահատի՝ նպատակահարմար է տեղեկությունը տրամադրել, թե՝ ոչ», - ասաց Հովհաննիսյանը։ 

ՊԵԿ նախագահի խոսքով՝ սա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ Էլիզաբեթ Պետրոսյանը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին