Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանն այցելել է Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցի (լուսանկարներ)

27 Ապրիլ, 2021 12:28
Զարեհ Սինանյանն այցելել է Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցի (լուսանկարներ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սուրբ Աստվածածին հայաստանյան առաքելական եկեղեցի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի հետ։
 
Եկեղեցու հոգևոր հովիվը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և ծրագրերը, համայնքի ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, նշել, որ համավարակից առաջ կիրակնօրյա դպրոց էր հաճախում ավելի քան 90 աշակերտ։ Եկեղեցին նպատակ ունի ընդլայնել դպրոցը և ավելացնել աշակերտների թիվը։
 
Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել եկեղեցու տարածքում, այնուհետ հոգևորականներին ներկայացրել գրասենյակի ծրագրերը։
 

 

Լրահոս

Դիտել ավելին