Կարևոր իրադարձություններ

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր

27 Ապրիլ, 2021 10:25
Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանական համալիր

Երեկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 75 հայ ուխտավոր այցելել է Ամարասի վանական համալիր, որը հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանազատման գծի մերձակայքում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ուխտավորների հերթական խումբը Ամարաս վանական համալիր է ժամանել Ստեփանակերտից և վանական համալիրին հարող քաղաքներից ու գյուղերից։

Վանքի վանահայր Գեղարդ Հովհաննիսյանը ասել է, որ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության էլ  քաղաքացիները կարող են այստեղ այցելել, բայց դա վտանգավոր է․ «Հիմա անվտանգ է, քանի որ մեր անվտանգության երաշխիքը ռուսական դրոշն է»,-հավելել է նա։
 
Խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են նաև հետադարձ ուղղությամբ:
 

Լրահոս

Դիտել ավելին