Կարևոր իրադարձություններ

Կհաջորդեն իրավական գործընթացները. «Հայաստանի Հանրապետություն»

27 Ապրիլ, 2021 09:25
Կհաջորդեն իրավական գործընթացները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը, բնականաբար, քաղաքական գնահատական է եւ ունի քաղաքական շարժառիթներ: Այն արդյունք է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի, որի հիմքում Թուրքիայի՝ քաղաքակիրթ աշխարհի համար սպառնալիք համարվող ծավալապաշտական գործողություններն են: Իսկ վերջինիս պատճառը նրա՝ նախկինում իրականացրած նման գործողություններին համարժեք գնահատականի չարժանացնելն է եղել: Պատահական չէր Ջո Բայդենի այն հայտարարությունը, որ նման ոճրագրոծություններն ապագայում չկրկնվելու համար են արվում: Անկախ նրանից, թե ինչ իրավական շարունակություն կունենա Բայդենի հայտարարությունը ԱՄՆ-ում, այն արդեն միջազգային իրավահարաբերություններում դարձել է կարեւոր գործոն: Ցեղասպանության ճանաչման որոշումը գործուն միջոց է Էրդողանի ցնորամիտ գաղափարները կյանքի կոչելուն խանգարելու համար: Գերտերության այս գործողությունն ուղենիշ կլինի նաեւ մյուս ազդեցիկ պետությունների համար՝ Թուրքիայի հետ հարաբերվելիս: Առաջնայինը, սակայն, մեր համար այն է,  որ կատարվել է եւս մեկ մեծ քայլ Հայ ժողովրդի ու մարդկության դեմ գործած ոճրագործությունը ճանաչելու, համարժեք գնահատական տալու եւ մինչեւ այսօր նման գործելակերպի շարունակվող քաղաքականության կանխման ուղղությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին