Կարևոր իրադարձություններ

Սպասվող ընտրությունների «կինդեր - սյուրպրիզը». Վանեցյանը լրջորեն է պատրաստվում. «Փաստ»

27 Ապրիլ, 2021 08:30
Սպասվող ընտրությունների «կինդեր - սյուրպրիզը». Վանեցյանը լրջորեն է պատրաստվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցած շաբաթ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունում կառուցվածքային հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: Տարածքային գրասենյակներից կուսակցության ղեկավարին տեղեկացրել են շուրջ 7400 անդամակցության նոր դիմումների մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Վանեցյանը լրջորեն է պատրաստվում ընտրություններին և, այսպես կոչված, հնարավորության պատուհան է բացել այն չքաղաքականացված անհատների ու տարբեր տրամաչափի գործիչների համար, որոնք չեն կապվում ո՛չ նախկինում եղած բացասական երևույթների, ո՛չ նիկոլական ապաշնորհության հետ: Լինելով համեմատաբար նոր սերնդի քաղաքական գործիչ՝ Վանեցյանը կարողանում է ներկա քաղաքական իրողություններում ընկալելի կերպով դիրքավորել «Հայրենիքը» և իրեն:

Մեր աղբյուրները պնդում են, որ առաջիկա օրերին Վանեցյանի կուսակցությունը կամփոփի անդամագրումների նոր թվերը: Եթե ամեն ինչ ընթանա նախանշված հունով, այս ընտրություններում «Հայրենիքը» կարող է դառնալ «քայլողների» դեմ իսկական «կինդեր - սյուրպրիզ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին