Կարևոր իրադարձություններ

Տավուշում անչափահաս տղան Opel-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. նրան ու հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

26 Ապրիլ, 2021 23:30
Տավուշում անչափահաս տղան Opel-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. նրան ու հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

Տավուշի մարզում այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 16:30-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Գրիգոր Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արծվաբերդ-Բերդ ավտոճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին եւ կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Գրիգոր Մ.-ն եւ ուղեւոր, Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Սերգեյ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ այն հայտնաբերվել է վթարի վայրից այլ տեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին