Կարևոր իրադարձություններ

Արամ Ա Վեհափառն ընդունել է «Լիբանանյան ուժեր» և «Ազգային ազատ հոսանք» կուսակցությունների պատվիրակություններին

26 Ապրիլ, 2021 23:10
Արամ Ա Վեհափառն ընդունել է «Լիբանանյան ուժեր» և «Ազգային ազատ հոսանք» կուսակցությունների պատվիրակություններին
Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յաջորդաբար ընդունենց Լիբանանեան Ոյժեր եւ Ազգային Ազատ Հոսանք կուսակցութիւնները ներկայացնող պատուիրակութիւնները: Անոնք բաղկացած էին յիշեալ կուսակցութիւններու երեսփոխաններէ ու նախարարներէ:

Վեհափառ Հայրապետին կողքին հանդիպումներուն ներկայ գտնուեցաւ նաեւ հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի:
Պատուիրակութիւնները նախ ծաղկեպսակ զետեղեցին Մայրավանքի Նահատակաց յուշարձանին առջեւ՝ իրենց յարգանքը արտայայտելով մեր մէկ ու կէս միլիոն նահատակներուն եւ ապա Վեհարանի դահլիճին մէջ յաջորդաբար հանդիպում ունեցան Նորին Սրբութեան հետ:
 
Հանդիպման ընթացքին անոնք իրենց ամբողջական զօրակցութիւնը յայտնեցին հայ ժողովուրդին, ողջունեցին Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահին Ցեղասպանութիւնը յիշելու քաջ քայլը եւ քննադատեցին Թուրքիոյ ուրացման ու ծաւալապաշտական քաղաքականութիւնը: Հանդիպումը առիթ մը հանդիսացաւ նաեւ անդրադառնալու Լիբանանը յուզող հարցերուն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին