Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում գտնվող կահույքի չշահագործվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել

26 Ապրիլ, 2021 22:37
Իսակովի պողոտայում գտնվող կահույքի չշահագործվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 26-ին, ժամը 13։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 18 հասցեում գտնվող կահույքի չշահագործվող խանութի տանիքում (մոտ 60 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 13։39-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին