Կարևոր իրադարձություններ

ՇՄՆ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի առաջին եռամսյակը

26 Ապրիլ, 2021 20:44
ՇՄՆ ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի առաջին եռամսյակը
Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած հանդիպում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ։ Ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացվել է 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքները, գույքագրած խնդիրները, ձեռքբերումները և խոսել նախորդ հանդիպման ընթացքում նախանշած առաջնային քայլերի ուղղությամբ արված աշատանքների մասին։
 
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալների պաշտոնակատարներ Ա․ Մազմանյանը, Տ․ Սիմոնյանը, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լ․ Ազիզյանը, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Աբելյանը «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Պողոսյանը, «Խոսրովի անտառ» ՊԱ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վ․ Ջիլավյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պ․ Պողոսյանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գ․ Գևորգյանը, Հայաստանի բնության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լ․ Գալստյանը, Արփի լիճ ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մ․ Մուրադյանը, Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Մկրտչյանը, Զվարթնոց ԱՕԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թ․ Հայրապետյանը։
 
ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքը, թվային տվյալներով արտացոլված արդյունքները։
 
Նախարարի պաշտոնակատար Պետրոսյանը կառուցողական և արդյունավետ է որակել նման ձևաչափով հանդիպումները, շնորհակալություն հայտնել գործընկերներին կատարած աշխատանքի համար և տվել մի շարք հանձնարարականեր։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսել է այցելություններ ՊՈԱԿ-ներ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու։
 

Լրահոս

Դիտել ավելին