Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ ղեկավարը և Հնդկաստանի դեսպանը հատուկ ուշադրություն են դարձրել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին

26 Ապրիլ, 2021 20:20
ՀՀ ՊՆ ղեկավարը և Հնդկաստանի դեսպանը հատուկ ուշադրություն են դարձրել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին

 ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական ընթացք հաղորդելու նպատակով:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես, Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների ընթացքի և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի, տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին