Կարևոր իրադարձություններ

Հատուկ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար. Դանիել Իոաննիսյան

26 Ապրիլ, 2021 18:32
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Հատուկ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար. Դանիել Իոաննիսյան
Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Հատուկ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար.

Սահմանադրություն, հոդված 158.
Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը (...) վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Կառավարության անդամներն են, ըստ սահմանադրության 147-րդ հոդվածի, վարչապետը, փոխվարչապետերն ու նախարարները:
Ակնհայտ է, որ եթե մայր օրենքը ասում է, որ շարունակում են պաշտոնավարել, ուրեմն շարունակում են պաշտոնավարել ու, բնականաբար, օգտվել անվտանգությունից, ստանալ աշխատավարձ և այլն:
Ես դժվար եմ պատկերացնում մի երկիր, որտեղ նախկին նախագահը ունի անվտանգություն, իսկ պետության ղեկավարի պաշտոնակատարը չունի:
Ու մի բան էլ. կառավարության անդամները (այդ թվում՝ վարչապետը) ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտավոր են շարունակել պաշտոնավարել՝ նախքան նոր վարչապետի ընտրվելը: Իսկ 2018-ին ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը դադարեցվել է ոչ թե իր հրաժարականով, այլ իր կառավարության՝ 470-Ա որոշմամբ, որով ֆիքսվեց, որ Սերժ Սարգսյանը չի կարող պաշտոնավարել:
Իմիջիայլոց, երեկ Հանրապետության նախագահը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը և ոչ վարչապետի: Քանի որ չկա «վարչապետի հրաժարական» տալու կամ ընդունելու մեխանիզմ: Դա կառավարության հրաժարականն է:
Հ.Գ. Տպավորություն է, որ որոշ շրջանակներ հատուկ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա առանց անվտանգության: Տենաս ինչու՞»:

 

Լրահոս

Դիտել ավելին