Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը՝ Մեղրիի մաքսատան չաշխատելու լուրերի մասին

26 Ապրիլ, 2021 17:24
ՊԵԿ-ը՝ Մեղրիի մաքսատան չաշխատելու լուրերի մասին

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում է Մեղրիի մաքսատան չաշախատելու վերաբերյալ տեղեկատվությունը: Դեռևս մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ մասնագետները գործուղվել են մաքսային տարբեր պահեստներ՝ ստուգումներ իրականացնելու համար: Այս մասին Shabat.am-ին հայտնեցին ՊԵԿ-ից:

«Ստուգումների արդյունքում՝ Ագարակ մաքսային պահեստում հայտնաբերվել են խախտումներ, որի արդյունքում մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է: Մեղրիի մաքսատունը շարունակում է աշխատել»,-փոխանցեցին ՊԵԿ-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին