Կարևոր իրադարձություններ

Կրեմլում հայտնել են, որ Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

26 Ապրիլ, 2021 13:55
Կրեմլում հայտնել են, որ Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը նախատեսված է հրավիրել ամռան ամիսներին, սակայն հստակ ժամկետը և վայրը դեռևս պարզ ​​չեն: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես՝ որոշակի առաջարկներ են հնչել, ես դեռ չեմ կարող հստակեցնել օրը: Դեռևս ժամանակացույցի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան», – նշել է նա:

Լրահոս

Դիտել ավելին